Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք փետրվարի 7-ին դասարանով գնացինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:Ի՞սկ գիտեք թե ինչու է Մեսրոպ մաշտոցի անունով, այն Մեսրոպ Մաշտոցի անունով է, որովհետև եթե նա տառերը չստեղծեր, մարդիկ չէին կարող գրքեր գրել, իսկ եթե գրքերը չլինեին, մեր գիտելիքներն ու մենք չէինք լինի: Այնտեղ տարբեր լեզուներով գրքեր կային, որոնք գրված էին մագաղաթի վրա, ի՞սկ գիտեք, թե ինչ է մագաղաթը: Հին ժամանակներում, երբ թուղթը դեռ չէին հնարել, գրում էին մագաղաթների վրա:Դա պատրաստված էր նորածին ուլի, հորթի կամ գառան կաշվից:Այդ գրքերը հին ժամանակվանից պահպանվել են և այդպես եկել հասել են մեր Մատենադարանին: Իհարկե, նաև կային հայերեն գրքեր:

Գրքերի նկարազարդում

Այդ բոլոր գրքերը նկարազարդված էին գեղեցիկ պատկերներով և  ես նկատեցի որ յուրաքանչյուր պատկերի մեջ կա յուրահատկություն, իհարկե այդ պատկերները գույներով էին նկարված:

Գույների մասին

Գույները ստացել են տարբեր բաներից, օրինակ, կարմիր գույնը ստացել են հատուկ կարմիր միջատներից, կապույտ գույնը ստացել են հատուկ կապույտ քարից, կանաչ գույնը ստացել են կանաչ քարերից:

Այդ նկարները չէին ներկում, այլ կտրում այն գույնը,  որը իրենց պետք էր և կպցնում նկարին: Ի դեպ ասեմ, որ հին ժամանակներում սոսինձ չի եղել մարդիկ սոսնձի փոխարեն օգտագործում էին սխտոր: Սխտորի հյութը շատ կպչուն էր և մարդիկ գույները դրանով էին կպցնում նկարին:

Մշո Ճառընտիր

Մատենադարանի ամենամեծ գիրքը Մշո Ճառընտիրն էր: Այդ գիրքը մոտավորապես կշռում էր 28 կգ, այն կազմված էր 600-ից մինչև 700 էջից:Այդ գիրքը ունի շատ մեծ պատմություն: Երբ թուրքերը հարձակվել էին հայերի վրա ու ուզում էին ամեն ինչ վերցնել և հենց այդ ժամանակ Մշո ճառընտիր գիրքը պահպանելու համար երկու կին այդ գիրքը բաժանեցին երկու մասի և մի կինը թաղեց իր ձեռքինը, իսկ մյուս կինը դա պահել է մինչև, որ եկել է և մեզ է հասել, իսկ մենք Մշո Ճառընտիր գրքի կեսը  փորել և հանել են այդ կնոջ թաղած տեղից և այսպիսի արկածներ է ունեցել Մշո ճառընտիր գիրքը:

Ու այսքանով ավարտվեց իմ ճամփորդությունը դեպի Մշո Ճառընտիր, է ասում եմ Մշո Ճառընտիր, դեպի Մատենադարան:

 

Оставьте комментарий